«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը երկարաձգել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2024-25 մրցաշրջանի ավարտը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա հարավկորեացի հարձակվողը թիմին է միացել 2015 թվականին Լևերկուզենի «Բայերից»: Այս ընթացքում Սոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 197 հանդիպում, որոնցում դարձել է 70 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ:
✍️ We are delighted to announce that Heung-Min Son has signed a new four-year contract with the Club, which will run until 2025.
— Tottenham Hotspur (@SpursOfficial) July 23, 2021
Նշենք, որ օգոստոսի 13-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանը։ Առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 5,30 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,60