«Նորավանք» ՖԱ-ի 2 ֆուտբոլիստների՝ Վարդան Սաֆարյանի և Ռոբերտ Մարությանի՝ ակումբի հետ գործող պայմանագրերի ժամկետն ավարտվել է։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Հիշեցնենք՝ «Նորավանքն» առաջիկա մրցաշրջանից հանդես է գալու Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայում:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի առաջին տուրում «Նորավանքը» կմրցի «Ուրարտուի» հետ: