«Բարսելոնան» չի կորցնում իր տրանսֆերային բյուջեն համալրելու և աշխատավարձերի բեռը թեթևացնելու հույսը՝ հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու միջոցով:
Get French Football News-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները Գրիզմանի ծառայություններն առաջարկել են «Մանչեսթեր Սիթիին» և «Տոտենհեմին», բրիտանական ակումբները ժամանակ են խնդրել մտածելու համար:
Անձամբ Գրիզմանը, նախապատվությունը տալիս է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու տարբերակին: Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստին կապում էին ՊՍԺ-ի, «Յուվենտուսի», ՄՅՈՒ-ի, «Չելսիի» և մի շարք այլ առաջատար ակումբների հետ:
Գրիզմանը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», ուր տեղափոխվել էր «Ատլետիկոյից»: