Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է հունական «Արիսին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է Մարտին Տոմասովը՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ:
Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և խաղացել առանց փոխարինման:
Նշենք՝ 71-րդ րոպեին Տոմասովը դուբլ է ձևակերպել, իսկ 5 րոպե անց «Աստանան» մնացել է 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է պաշտպան Լուկա Շիմունովիչը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 29-ին Սալոնիկում: