Մադրիդի «Ռեալի» նորեկ, պաշտպան Դավիդ Ալաբան իր առաջին մարզումն է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում:
Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց նորեկ Դավիդ Ալաբային։
Մյունխենյան թիմի կազմում Ալաբան 10 անգամ հաղթել է Բունդեսլիգայում, 6 անգամ՝ գավաթի խաղարկությունում, 5 անգամ՝ Սուպերգավաթի խաղարկությունում:
Նա նաև 2-ական անգամ հաղթել է ՉԼ-ի, ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթի ու ԱԱԱ խաղարկություններում:
🔥 ¡Primer entrenamiento de @David_Alaba en #RMCity! pic.twitter.com/Ql8eEJ1bGD
— Real Madrid C.F. (@realmadrid) July 22, 2021