«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն հույս ունի մոտ ժամանակներս խաղադաշտ վերադառնալ՝ չնայած կողի կոտրվածք էր ստացել Եվրո-2020-ում։
Անգլիացին լավատեսորեն է տրամադրված ու մտադիր է վերականգնվել մինչև ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Լիդսի» հետ խաղը, որը կկայանա օգոստոսի 14-ին։ Հիմա Շոուն արձակուրդի մեջ է։
Եթե Լյուկը չհասցնի վերականգնվել մինչև այդ խաղը, ապա խաղադաշտ դուրս կգա կա՛մ Ալեքս Տելեսը, կա՛մ Բրենդոն Ուիլյամսը։