Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը դժվար թե ևս մեկ անգամ վարձավճարով վերադառնա «Արսենալ»:
Ինչպես հայտնում է AS-ը, «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի պատրաստվում բաց թողնել նորվեգացի փլեյմեյքերին և մտադիր է հաջորդ մրցաշրջանում նրան դարձնել թիմի հիմնական կազմի խաղացող:
Իտալացի մարիչը վստահ է, որ Էդեգորը բոլոր որակներն ունի առաջիկա մի քանի տարիների ընթացքում ակումբի առանցքային խաղացողներից մեկը դառնալու համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Մարտինը Պրեմիեր լիգայում 14 հանդիպում անցկացրեց «Արսենալի» կազմում, խփեց մեկ գոլ ու կատարեց երկու գոլային փոխանցում: