Հարձակվող Դեմարայ Գրեյը լքել է Լևերկուզենի «Բայերը»՝ վերադառնալով Անգլիա: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա անգլիացու հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2024 թվականի հունիս: Պայմանագիրը ներառում է մեկ մրցաշրջանով այն երկարացնելու տարբերակը: «Էվերթոնում» Գրեյը կխաղա 11 համարի մարզաշապիկով:
Դեմարայ Գրեյն այս ամառ արդեն երրորդ նորեկն է՝ դարպասապահ Ասմիր Բեգովիչից և հարձակվող Թաունսենդից հետո: