Ավստրալական Բրիսբենը հաստատվել է որպես 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու քաղաք:
Որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը Տոկիոյում` Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում քվեարկությունից հետո:
Չենդունը և Չունցինը (Չինաստան), Դոհան (Քաթար), Բուդապեշտը (Հունգարիա), Հռենոս-Ռուրը (շրջանը ՝ Գերմանիայում), ինչպես նաև Սեուլը (Հարավային Կորեա) Փհենյանի (ԿԺԴՀ) հետ միասին ևս հավակնում էին ՕԽ-ն անցկացնելուն։
Օլիմպիական խաղերն անցկացվել են Ավստրալիայում երկու անգամ․ 1956-ին՝ Մելբուրնում և 2000-ին ՝ Սիդնեյում: