Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է այլ ակումբում շարունակել:
Հաղորդվում է, որ սերբ հարձակվողի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է «Ինտերին». վերջինս կարող է վարձակալել սերբ հարձակվողին:
2017-2019 թթ-ին Յովիչը, հանդիսանալով «Բենֆիկայի» խաղացող, վարձավճարով խաղացել է «Այնթրախտում»: Այնուհետև, գերմանական թիմը գնել է հարձակվողի տրանսֆերն ու վաճառել «Ռեալին»: Մադրիդում Յովիչը չհարմարվեց ու վարձավճարով վերադարձավ «Այնթրախտ»:
Հաղորդվում էր, որ ամռանը կարող էր ֆուտբոլիստների փոխանակում տեղի ունենար. Անդրե Սիլվան՝ «Ռեալ», իսկ Յովիչը՝ Ֆրանկֆուրտ, սակայն այդ ամենը մնաց խոսակցությունների մակարդակում: