Հարձակվող Լուկա Յովիչը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Ռեալից»: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, Սամպդորիան հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստով:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ Սերբիայի հավաքականի խաղացողի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «Սամպդորիայի» սեփականատեր Մասսիմո Ֆերերոն:
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» ՝ 63 միլիոն եվրոյով: