Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կողմ է արտահայտվել Եվրոպայի Սուպերլիգայի որոշ դրույթներին․
«Ես համաձայն եմ Սուպերլիգայի հետ՝ ղեկավարման առումով։ Ես այդ մասին ասել եմ «Ռելաին» և «Բարսելոնային»։ Եթե կարճ, ապա ես կարծում եմ, որ ակումբները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումներ կայացնելու առումով։
Օրինակ, հեռուստահեռարձակման իրավունքների հետ կապված հարցերը որոշում է 6 սուբյեկտից կազմված խումբ, որից 5-ը ակումբներն են։ Դա պետք է փոխել։
Իհարկե, ակումբները ֆուտբոլի սիրտն են։ Բայց ես քննադատում եմ թոփ-ակումբներին, երբ նրանք հայտարարում են՝ «Մենք այստեղ գլխավորն ենք, իսկ մյուսներին գումար ենք տալիս՝ որպես ողորմություն։
Այս հարցում ՈՒԵՖԱ-ն պետք է քայլեր ձեռնարկի, իսկ Չեֆերինին ես այդ մասին ասել եմ»,- հայտարարել է Տեբասը։