«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հունգարական «Ֆեհերվարի» հետո Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում գրանցած ոչ-ոքիից հետո կիսվել է տպավորություններով.
«Բավականին դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: Ամբողջ 90 րոպեի ընթացքում մեծ պայքար ծավալվեց: Անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր:
Ամեն ինչ որոշվելու է պատասխան խաղում»:
-Այս արդյունքից հետո ի՞նչ սպասելիքներ ունենք պատասխան խաղից: Ի՞նչ եք կարծում, պատասխան խաղը նույնքան դժվա՞ր կլինի ֆիզիկական առումով:
-Միանշանակ: ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղում խփած գոլի առավելության կանոնը, այսինքն մրցակցի հարկի տակ խփած գոլը ոչինչ չի նշանակում ու մեզ ոչ մի առավելություն չի տալիս: Շատ հետաքրքիր պատասխան խաղ է սպասվում, քանի որ երկու թիմն էլ խաղալու է հաղթանակի համար: