Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը և նոր պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ, տեղեկացնում է Calciomercato.it-ը:
Ֆուտբոլիստի գործակալ Բետո Յակեն հայտարարել է, որ մոտ օրերին Լաուտարոն երկարաժամկետ պայմանագիր կկնքի ներաձուրիների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց կատալոնական գրանդը պատրաստ է 110 միլիոն եվրո վճարել: Նրան կատալոնական թիմում էր ցանկանում տեսնել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին: