Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտադիր է շարունակել ելույթները պրոֆեսիոնալ մակարդակում:
«Ֆիորենտինան» որոշել է չերկարաձգել 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, բայց նա չի պատրաստվում ավարտել կարիերան: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Նշվում է, որ ներկայումս Ռիբերին Մյունխենի իր տանն է գտնվում: Նա պատրաստվում է դեռ մի քանի մրցաշրջան խաղալ և այս ամառ առաջարկների է սպասում: