«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Ռիկի Պուչը խոսել է Իսպանիայի առաջնության իր առաջին հանդիպման մասին (1:0), հաղորդում է Sport.es:
«Բարդ հանդիպում էր: Խաղադաշտ դուրս գալուց մի փոքր հուզվեցի, բայց հավաքեցի ուժերս և լավ հանդիպում անցկացրի: Սետյենը ինձ ասաց, որ վստահ լինեմ ևցույց տամ իմ ողջ ներուժը:
Կարծում եմ ՝ մեկնարկային խաղը հաջող դասավորվեց ինձ համար: Ես վստահ եմ իմ ուժերին և շարունակելու եմ քրտնաջան մարզվել», ասել է 20-ամյա խաղացողը:
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 43-ի ու դարձյալ կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» հետ։