Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուսում»: Հայ ֆուտբոլիստը Թուրքիայի հավաքի շրջանակում մասնակցել է կոսովական «Բալկանի» թիմի հետ խաղին, որը գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշվով է ավարտվել:
30-ամյա պաշտպանն մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրել է «Ալաշկերտում», որի կազմում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10 հանդիպման է մասնակցել:
Հիշեցնենք` ղազախական ակումբում փորձաշրջան էր անցնում նաև «Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որն արդեն վերադարձել է երևանյան ակումբ:
«Ժետիսուն» հավաքի շրջանակում իր վերջին հանդիպումը կանցկացնի հունվարի 22-ին` մրցելով Ադրբեջանի գործող չեմպիոն «Քարաբաղի» հետ: