Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր թիմի՝ Եվրո-2020-ից դուրս մնալը։ 1/8 եզրափակչում ուելսցիները 0-4 հաշվով պարտվեցին Դանիայի հավաքականին։
«Խաղն այնպես չընթացավ, ինչպես մենք էինք ուզում։ Մեր կարծիքով՝ շատ լավ էինք սկսել, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Փորձեցինք երկրորդ կեսում ավելի լավ խաղալ, բայց նորից գոլ բաց թողեցինք, ու դրանից հետո թելը բաց թողեցինք։
Խաղի ելքը մեզ շատ բարկացրեց։ Տղաները ճնշված ու բարկացած են, և դա հասկանալի է։ Կնախընտրեի մրցաշարն այլ կերպ ավարտել։
Շատ ցավալի է, ահա ամենը, ինչ կարող եմ ասել։ Մենք շանսը բաց թողեցինք, բայց գոնե պայքարեցինք, ու ես, ամեն դեպքում, հպարտանում եմ մեր խաղացողներով»,- Բեյլի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։