Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները նվեր են մատուցել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղի մեկնարկից առաջ:
Խաղի մեկնարկային սուլիչից առաջ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց 10 համարի մարզաշապիկն են նվիրել Քրիստիանին՝ Էրիկսենի ազգանունով, իրենց ստորագրություններով ու բարեմաղթանքներով:
Մարզաշապիկը Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյարեին է փոխանցել Գարեթ Բեյլը: