Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի Կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի առաջնությունը:
Այսօր կայացել են նախավերջին տուրի պարտիաները:
Առաջատար Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է Մամիկոն Ղարիբյանին: Ղարիբյանից զատ, հաղթանակներ են տարել Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Փաշիկյան-Անդրիասյան պարտիան:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում շախմատիստները դասավորվել են հետևյալ կերպ.
- Սամվել Տեր-Սահակյան՝ 5.5
- Հայկ Մարտիրոսյան՝ 5
- Արման Փաշիկյան՝ 4.5
- Արամ Հակոբյան՝ 4.5
- Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4.5
- Մամիկոն Ղարիբյան՝ 4
- Զավեն Անդրիասյան՝ 3.5
- Շանթ Սարգսյան՝ 3.5
- Արման Միքայելյան՝ 3
- Հովհաննես Գաբուզյան՝ 1.5