Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը:
Մեր հոդվածներում բազմիցս կարդացած կլինեք, որ առաջին տուրում կրած պարտությունից հետո Մարիա Գևորգյանը տարավ 5-րդ, 6-րդ, 7-րդ անընդմեջ հաղթանակը: Մարիան տարավ նաև 8-րդ անընդմեջ հաղթանակն ու դարձավ Հայաստանի չեմպիոն: Առաջին տուրում նրան պարտության մատնած Սուսաննա Գաբոյանն այս տուրում միավորը կիսեց Մարիա Կուրսովայի հետո: Ոչ-ոքի ավարտվեց նաև Ավետիսյան-Խաչատրյան պարտիան: Հաղթանակներ տոնեցին նաև Վերոնիկա Խաչատրյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:
Փոխչեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: