Ղազախստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում Տիգրան Բարսեղյանի ու Վարազդատ Հարոյանի «Աստանան» ընդունեց «Օրդաբասիին» և ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը:
Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով: Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 41-րդ րոպեին, իսկ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հարոյանը 26-րդ րոպեին արժանացել էր դեղին քարտի:
Այս պարտությունից հետո «Աստանան» 38 միավորով մնաց առաջին տեղում, սակայն մեկ խաղ պակաս անցկացրած «Տոբոլը» 3 միավոր պակաս ունի և հաղթանակի դեպքում կարող է հավասարվել «Աստանային»: