Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի հերթական խոշոր միջոցառումը։ Այս մասին տեղեկանում ենք Կիոկուշին կարատեի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի և փոխնախագահ Հրաչ Գրիգորյանի գլխավորությամբ 200-ից ավելի սաներ գոտու որակավորման քննություն են հանձնել։ Կայացած միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հանդիսականներ։
«Սպարտակ Գասպարյանը կարևորել է միջոցառման անցկացումը՝ հատկապես Արցախում։ Գասպարյանը նաև իր շնորհակալությունն է հայտնում Արցախի մարզչական կոլեկտիվին։
Արցախը եղել է, կա ու միշտ լինելու է հայկական։ Այս գաղափարախոսությունը մեր ֆեդերացիայի հիմքում է և մեր գործունեությունը շարունակաբար ապացուցում է դա»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։