Կիպրոսի Նիկոսիայում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը: Երրորդ խմբի մրցաշարում մեր երեք մարզիկներ դարձել են մրցանակակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, եռացատկում հաղթող է ճանաչվել Լևոն Աղասյանը:
Պատվանդանին երկու անգամ կանգնել է նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000մ. խոչընդոտավազքում և երրորդն էր ՝ 1500մ. վազքում:
Մարզուհիների 800մ. վազքատարածությունում եզրագիծը երրորդը հատեց Էլլադա Ալավերդյանը