«Ռեալի» պաշտպաններ Մարսելոյի և Ռաֆայել Վարանի Լա Լիգայի 20-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղը հոբելյանական էր:
Բրազիլացու համար «Սևիլիայի» հետ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում դարձավ 350-րդը Իսպանիայի առաջնությունում: Մադրիդի «Ռեալում» տասնչորս մրցաշրջանի ընթացքում Մարսելոն հաղթել է Լա Լիգայի 243 հանդիպում և խփել 25 գոլ:
Վարանի համար երեկվա հանդիպումը «Ռեալի» կազմում 300-րդն էր բոլոր մրցաշարերում: Ակումբի կազմում, ինը մրցաշրջանում, նա հաղթել է 201 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ: