43-ամյա իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն մոտ է «Տոտենհեմը» գլխավորելուն։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Գատուզոն կդառնա «Տոտենհեմի» նոր մարզիչը։ Անձնական պայմանագիր է համաձայնեցվել մինչև 2023 թվական՝ տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով։ Լոնդոնցիների գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին Միլանում է ու առաջիկա ժամերին հանդիպելու է Ջենարոյի հետ, որպեսզի ավարտին հասցնեն գործարքը»,- գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Գատուզոն «Ֆիորենտինան» գլխավորելուց 3 շաբաթ անց հեռացավ ակումբից՝ ղեկավարության հետ անհամաձայնությունների պատճառով։