Բելգիայի հավաքականի հարձակվող Կևին Դե Բրույնեն, որը փոխարինման մտավ Դանիայի հետ խաղում ու դարձավ մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, մեկնաբանել է գոլն առանց էմոցիա տոնելու փաստը.
«Ես երջանիկ էի, բայց հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, որոնք տրիբունաներում էին: Ես մոտեցա խաղադաշտի այն հատվածին, որտեղ ընկել էր Էրիկսենն ու զսպեցի էմոցիաներս»,- բելգիացեւ խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:
Հիշեցնենք, որ Բելգիան 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Դանիայի նկատմամբ: