Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Տոտենհեմը»:
Հունիսի 16-ին Պաուլո Ֆոնսեկան պետք է գլխավորեր լոնդոնյան ակումբը, սակայն կողմերը ֆինանսական հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել:
«Տոտենհեմն» այժմ դիմել է Գատուզոյին, որը նույնիսկ 1 ամիս չգլխավորեց «Ֆիորենտինան»: Նշվում է, որ պատճառը տրանսֆերային քաղաքականությունում ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտն է եղել: