«Զենիթի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովը դարձել է «Նիժնի Նովգորոդի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտարարել է Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը:
«Ռուսական ֆուտբոլի և Ռուսաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովը մեր թիմում է:
Ալեքսանդրը նշանակվեց Նիժնի Նովգորոդի ՖԱ-ի գլխավոր մարզիչ: Նա խաղացել է առաջատար ակումբներում և ուժեղագույն ռուս և օտար մարզիչների հետ, տիրապետում է մարզչական բոլոր հմտություններին:
Երիտասարդ հավակնոտ մարզիչ երիտասարդ հավակնոտ թիմի համար» — գրել է Նիկիտինը:
Посмотреть эту публикацию в Instagram