Ըստ Express-ի՝ «Չելսին» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի ծառայություններով։
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 26 մլն եվրո։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում իտալացի պաշտպանը 27 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Twitter-ում տեղադրել է Եվրո-2020-ի ամենաարագ խաղացողների վարկանիշային աղյուսակը: Հրապարակման պահին վարկանիշը գլխավորում էր Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան: 28-ամյա ֆուտբոլիստը զարգացրել է 33.8 կմ/ժամ արագություն: