Իտալական «Ֆիորենտինայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է լքել «Ֆիորենտինան»: Պատճառը ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրներն են, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի, «մանուշակների» ղեկավարությունը չի ցանկանում գնել այն խաղացողների տրանսֆերները, որոնք առաջարկում է Խորխե Մենդեսը: Վերջինս համարվում է նաև Գատուզոյի ներկայացուցիչը:
Մայիսի վերջին «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնում Գատուզոն փոխարինեց Ջուզեպպե Յակինիին: Գատուզոն նախկինում մարզում էր «Նապոլին»:
«Ֆիորենտինան» ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: