Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է:
Նշենք, որ այս օրերին ծանրորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում, նախապատրաստական հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր ներկայացուցիչներին ուղեկցելու է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: