Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում կայանալիք ընտրական մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 18-ից 22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան — «Արարատ-Արմենիա»
Անդրանիկ Մարտիրոսյան — «Ուրարտու»
Գոռ Մատինյան — «Ակադեմիա»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Գևորգյան — «Շիրակ»
Գոռ Առաքելյան — «Արարատ-Արմենիա»
Յուրի Մարտիրոսյան — «Վեստ Արմենիա»
Ռուբեն Աբրահամյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Տիմուր Ասոյան — ԲԿՄԱ (Ռուսաստան)
Պավել Գորելով — «Ռոստով» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան — «Կալուգա» (Ռուսաստան)
Կարեն Գալստան — «Ուրարտու»
Վահրամ Մախսուդյան — «Արարատ-Արմենիա»
Համլետ Սարգսյան — «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան — «Արարատ-Արմենիա»
Հարություն Ասատրյան — «Փյունիկ»
Տիգրան Սարգսյան — «Փյունիկ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Միսակ Հակոբյան — «Արարատ-Արմենիա»
Լևոն Վարդանյան — ԲԿՄԱ
Համլետ Մինասյան — ԲԿՄԱ