Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Սևիլիայի» հետ կայացած հանդիպման (2:1) մասին, հաղորդում է As-ը:
«Սա շատ կարևոր հանդիպում էր և մենք կարողացանք հասնել մեր նպատակին: Ուրախ ենք, որ կարողացանք երեք միավոր վաստակել:
Մենք ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էինք նախաձեռնությանը:
Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի»,-ասել է Կազեմիրոն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաստակեց 43 միավոր և գլխավորեց Լա Լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը: