Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում ըստ քաշային կարգերի հրապարակել է բոլոր այն ծանրորդների անունները, ովքեր Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր են ապահովել։
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն Օլիմպիական խաղերում կունենան մեկական ներկայացուցիչ։
Տղամարդկանց պայքարում օլիմպիական ուղեգրին արժանացել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն,109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, իսկ կանանց պայքարում ուղեգիրը բաժին է հասել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին։
Այսպիսով, Հայաստանն ամառային օլիմպիական խաղերի արդեն 13 ուղեգիր է ապահովել։