ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի առաջին խաղային օրը կայացան մի շարք հանդիպումներ։
C խմբում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը։ Նիդեռլանդների հավաքականը ընդունել էր Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1։ Վան Դեյկն ու ընկերները ծանրագույն վիճակում էին խաղի ավարտից 10 րոպե առաջ։ Հյուրերը հաղթում էին 1-0 հաշվով։ Նախ Մեմֆիս Դեպայը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 90+1 րոպեին Լյուկ դե Յոնգը հաղթական գոլի հեղինակ դարձավ։ Եվս երեք րոպե անց վերջնական հաշիվը ձևակերպեց Մեմֆիս Դեպայը։
Նիդեռլանդները, Գերմանիան և Հյուսիսային Իռլանդիան 12 միավոր են վաստակել։ Հյուսիսային Իռլադիան մեկ հանդիպում ավել է անցկացրել։
Խորվաթիան Լուկա Մոդրիչի գոլի և Բրունո Պետկովիչի դուբլի շնորհիվ խոշոր հաշվով հաղթեց Հունգարիային և գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։
Մնացած արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։