«Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս հեռացված Անդրեա Պիռլոն կարիերան շարունակելու երկու նոր տարբերակ ունի։ Իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրվում են «Սամպդորիան» ու «Ֆեներբահչեն»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պիռլոն դե-ֆակտո հեռացված է «Յուվենտուսի» մարզչի պաշտոնից, բայց դե-յուրե նրա պայմանագիրը դեռ խզված չէ, այն ուժի մեջ է մինչև 2022 թվական։ Անդրեան ինքը կցանկանար շարունակել աշխատանքը Ա Սերիայում, նա չի ուզում արտասահմանում աշխատել։
Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում «Յուվենտուսը» 10 տարվա մեջ առաջին անգամ չդարձավ Իտալիայի չեմպիոն։ Այնուամենայնիվ, թիմը նվաճեց Իտալիայի Գավաթն ու առանց դժվարության որակավորվեց Չեմպիոնների լիգային։ Մրցաշրջանի արդյունքում Պիռլոն հեռացվեց թուրինյան ակումբից։