Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկին խոսել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Դանիայի հետ խաղի, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցած միջադեպի մասին․
«Կարելի է ասել՝ դա կարիերայիս ամենաբարդ հանդիպումն էր։ Մենք իմացանք, որ Էրիկսենի հետ ամեն ինչ կարգին է, բայց խաղադաշտ վերադառնալը հեշտ չէր։ Մենք համերաշխ էինք Դանիայի հետ ու նրանք ցանկանում էին շարունակել խաղը։
Առջևում մեզ կարևոր խաղ է սպասվում։ Իհարկե, մենք ուրախ էինք, որ հաղթեցինք, բայց հանդերձարանում այն մթնոլորտը չէր, ինչ լինում է հաղթած խաղերից հետո»,- Պուկիի խոսքերն է փոխանցում Ilta-Sanomat-ը։