Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը ԱԱ-2002-ի ընտրական փուլի՝ Լիբանանի հետ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակն ու այն նվիրել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, որի հետ միասին խաղացել է «Տոտենհեմում»։
Անվրեպ իրացնելով 11-մետրանոցը՝ Սոնը մոտեցել է տեսախցիկին՝ մատներով ցույց տալով 23 թիվը (Էրիկսենի խաղային համարը) և ասելով․ «Ես սիրում եմ քեզ»։
Էրիկսենը, հիշեցնենք, կորցրել էր գիտակցությունը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի հետ խաղում։ Շտապ բժշկական օգնության և վերակենդանացման գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել 29-ամյա ֆուտբոլիստի կյանքը։