Հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո թիմի աշխատակիցների միջև խաղարկել էր Range Rover Evoque ավտոմեքենա։
Հաղթող էր ճանաչվել Ագուերոյի սիրելի աշխատակիցներից մեկը՝ Էլլի Մերլանդը։ Բայց աշխատակիցն ու նրա ամուսինն արդեն մեքենաներ ունեին, դրա համար նրանք որոշել են Ագուերոյի նվիրած մեքենան 23 հազար ֆունտով հանել վաճառքի։ Զույգը որոշել է վաճառքից ստացված գումարի 5%-ը նվիրաբերել Մանչեսթերում գտնվող Derian House մանկական հոսպինսին։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբի ավելի քան 60 աշխատակից՝ ամբողջ անձնակազմը, ովքեր անմիջապես աշխատում են առաջին թիմի հետ, արգենտինացուց Hublot և Tag Heuer ժամացույցներ էին նվեր ստացել՝ մոտ 1000 ֆունտ սթերլինգ արժողությամբ: Ժամացույցների վրա գրված է Gracias! Kun Aguero («Շնորհակալություն! Կուն Ագուերո»):