Ուելսի հավաքականի նախկին խաղացող Ռոբի Սևիջը Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն հարձակվող համարում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյին:
«Ագուերոն Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողն է: Դե, եկեք հերքենք դա, եթե կարծում եք, որ սխալ եմ:
«Ասթոն Վիլլայի» դեմ խաղում իր պատմական հեթ-տրիկից հետո Ագուերոն արժանի է, որ իրեն անվանեն մրցակցի տուգանային հրապարակում ամենադաժան մարդասպանը:
Նա գերազանցում է Անրիին և Շիրերին, երկու լավագույն հարձակվողներ, որոնց դեմ ես խաղացել եմ: Իսկ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները պետք է վայելեն նրա խաղը, քանի որ Սերխիոն հավերժ այստեղ չի լինի:
Ես ուսումնասիրել եմ բոլոր հարձակվողների վիճակագրությունը, ովքեր խաղացել են Պրեմիեր լիգայում անցած քառորդ դարի ընթացքում, և Ագուերոյի վիճակագրությունը խոսում է հենց դրա մասին», – մեջբերում է Սևիջին Mirror-ը: