Պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին վերադառնում է «Ռոմա»։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան։
ՊՍԺ-ն, որտեղ ֆուտբոլիստն իր վերջին մրցաշրջանն անցկացրեց վարձակալության հիմունքներով, չի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Բայց հռոմեական ակումբն էլ այլևս հույսեր չի կապում Ֆլորենցիի հետ։ «Ռոմայի» ղեկավարությունը 30-ամյա իտալացու համար նոր թիմ կփնտրի։