Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վարակվել է կորոնավիրուսով: Իսպանիայի հավաքականի կայքի համաձայն՝ խաղացողին ուղարկել են ինքնամեկուսացման:
Նշվում է, որ վաղը ՝ հունիսի 8-ին, Լիտվայի դեմ ընկերական խաղում ազգային ընտրանին կփոխարինվի Իսպանիայի երիտասարդական հավաքականով:
Եվրո-2020-ը մեկնարկում է հունիսի 11-ին: Հունիսի 14-ին Իսպանիան առաջին խաղը կանցկացնի Շվեդիայի դեմ: