Այսօր Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» FAF շարժման տարեդարձն է:
14 տարի առաջ այս օրը Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ տեղի ունեցավ Լեհաստանի հավաքականի դեմ լեգենդար հանդիպումը։ Այդ հանդիպումը մեկնարկային էր ՖԱՖ-ի համար.
«14 տարի անց կարող ենք ասել՝ շարժվում ենք մեր երազանքների հետևից, իսկ անսպառ հավատ, անմնացորդ նվիրում կարգախոսը մեր ուղեկիցն է»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ: