«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է իր էմոցիոնալ վիճակը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունից հետո.
«Ինձ լավ եմ զգում: Հավաքականում մթնոլորտը հիանալի է: Մի քանի օր ունեցա հանգստանալու համար, բայց հիմնականում այն անցավ ճանապարհներին: Կյանքը չի ավարտվում ՉԼ-ում կրած պարտությունից հետո: Հավաքականում մենք հիանալի կոլեկտիվ ունենք, որն ինձ վերակենդանացրեց:
Նորից կտեսնեք ուրախ Չինչենկոյի»,- ասել է ֆուտբոլիստը Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ՝ յութուբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում:
Հունիսի 7-ին Ուկրաինայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ: