Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կարիերան ավարտի այս ամռանը: Այս մասին հաղորդում է Givemesport.com-ը:
Հաղորդվում է, որ ուելսցին մտադիր է խաղակոշիկները մեխից կախել Եվրո-2020-ից հետո, իսկ մինչև այդ ցանկանում է Ուելսի ազգային հավաքականի հետ հաջող հանդես գալ եվրոյում:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ իր նախկին խաղամակարդակին: