«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել «Պարի Սեն Ժերմենում»։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, փարիզյան ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ է արել 28-ամյա ֆուտբոլիստին։ Նախորդ ամառ Կուլիբալին մերժել էր ՊՍԺ-ի առաջարկը, քանի որ ակումբի սպորտային նախագծերը նրան չէին գրավել։
Նշենք, որ Ֆրանսիայի չեմպիոնները դիտարկում են Կուլիբալիին՝ որպես 35-ամյա Տիագո Սիլվային փոխարինող։
Հիշեցնենք, որ Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։