Հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021-ի իր երկրորդ ընկերական հանդիպումը՝ Սոլնայում հյուրընկալվելով Շվեդիայի հավաքականին:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սոլնայի Ֆրենդս Արենա մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ հունիսի 4-ին:
Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։