«Էվերտոնը» շարունակում է փնտրել նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ «Ռեալ» տեղափոխվելու հետո:
Ըստ The Athletic-ի, առաջնային թեկնածուներն են Պաուլո Ֆոնսեկան, Ռաֆայել Բենիտեսը և Նունո Էսպիրիտո Սանտոն:
Բացի այդ, «Էվերտոնը» քննարկում է Դեվիդ Մոյեսին («Վեսթ Հեմ»), Ռոբերտո Մարտինեսին (Բելգիա) և Էրիկ տեն Հագին («Այաքս») հրավիրելու հնարավորությունը: Նշվում է, որ ակումբը նույնիսկ դիտարկել է «Ռեյնջերսի» մարզիչ Սթիվեն Ջերարդի թեկնածությունը:
Ավելի վաղ Կառլո Անչելոտին հրաժեշտ է տվել «Էվերթոնին» և շնորհակալություն հայտնել ակումբի համակարգում ներգրավված բոլոր անձանց կատարած աշխատանքի համար: