«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը չի կարողանա 150 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի դիմաց, բայց կփորձի նրան փոխանակել իր երկու ֆուտբոլիստների հետ:
Daily Mail-ի փոխանցմամբ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 27-ամյա անգլիացու հետ փոխանակել հարձակվող Գաբրիել Ժեզուսի ու Ռահիմ Ստերլինգի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ լավագույն մրցաշրջանը չեն անցկացրել «քաղաքաբնակների» կազմում և կորցրել են իրենց տեղը Պեպ Գվարդիոլայի հիմնական թիմում։
Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար ակումբային գրանցումը փոխելը կարող է հիանալի պատճառ դառնալ կարիերան շարունակելու համար:
Աղբյուրը նշում է, որ Ստերլինգի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը», որը պատրաստ է հավելյալ ներդրումներ կատարել Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ձեռքբերման համար: